Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 5-ին Սեյրան Օհանյանը մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց ճաշարանի և ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հռթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողություններին:
Զորանոցի բացման միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:
Շնորհավորելով դիվիզիոնի զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը այսուհետ ևս անելու է հնարավորը երկրի պաշտպանությունն իրականացնող սպաներին ծառայողական արժանավայել պայմաններով ապահովելու համար: