Մոսկվայում կկայանա ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում կատարելով Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեի մամլո ծառայությանը, դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում պաշտպանության նախարարությունների միջազգային ռազմական համագործակցության մարմինների փոխգործակցությանը, 2013-ին ԱՊՀ երկրների Միացյալ ՀՕՊ համակարգի համատեղ միջոցառումներին, անդամ-երկրների ԶՈՒ մետերոլոգիական ապահովմանը, ինժեներական զորքերի համատեղ միջոցառումների անցկացմանը, ինժեներական զինմթերքի արդիականացմանն ու վերանորոգմանը, միջարխիվային միասնական տեղեկատուի ստեղծմանը, ռազմա-գիտական, գիտամանկավարժական, ինչպես նաև ինժեներական զորքերի համար մասնագետների պատրաստմանը առնչվող հարցեր։

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները նիստի շրջանակներում կքննարկեն նաև ռադիոտեղերոշման միասնական պետական համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը, ճառագայթման, քիմիական և կենսաբանական իրադրության վերաբերյալ տեղեկություններ տրամադրող մարմինների փոխգործակցությանը, ինչպես նաև ճառագայթման, քիմիական և կենսաբանական անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։

Աղբյուր՝ Интерфакс-Запад

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *