Սահակաշվիլին միացյալ շտաբի նոր պետ է նշանակել

Դեկտեմբերի 5-ին Վրաստանի նախագահ Սահակաշվիլին պաշտպանության նախարարությունում ներկայացրել է միացյալ շտաբի նոր պետ Իրակլի Ձնելաձեին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ձնելաձեն փոխարինել է 32-ամյա գեներալ Գիորգի Կալանդաձեին, ով պաշտոնից հեռացվել էր պաշտոնը չարաշահելու համար: Սահակաշվիլին հայտարարել է, որ Ձնելաձեն ընտրվել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ քննարկումներից հետո:

Ըստ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության, Ձնելաձեի առաջին առաջադրանքը ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի այցին պատրաստվելն է։ Այն պիտի կայանար անցած ամիս, բայց հետաձգվել է Կալանդաձեի դեմ մեղադրանքների պատճառով: Սակայն ՊՆ այցի ժամանակ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Կալանդադզեն շուտով կշարունակի իր ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *