Ադրբեջան. Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շահագործումը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը ադրբեջանական կողմին տեղյակ է պահել, որ դեկտեմբերի 10-ից դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) շահագործումը:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում ասվում է, որ Գաբալայի ՌՏԿ շահագործման համար Ռուսաստանը և Ադրբեջանը թեժ բանակցություններ էին վարում վարձակալության գնի շուրջ: Մինչ այսօր Ռուսաստանը Գաբալայի շահագործման համար Ադրբեջանին տարեկան վճարում էր 7 մլն դոլար: Նոր պայմանագրի քննարկման ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան 300 մլն դոլար պահանջեց:

Գաբալայի ՌՏԿ կառուցվել է խորհրդային տարիներին Ադրբեջանի հյուսիս-արևելքում։ Այն եղել է ԽՍՀՄ պաշտպանության համակարգի կարևոր տարրերից մեկը: Սակայն Ռուսաստանի հարավային Արմավիր քաղաքում վերջերս կառուցած նոր սերնդի «Վորոնեժ-ԴՄ» տիպի ՌՏԿ-ն խիստ նվազեցրել է Գաբալայի կարևորությունը Ռուսաստանի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *