Դեկտեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց հետ հանդիպման ընթացքում խոսել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունում առաջիկայում սպասովող մի շարք բարեփոխումների մասին։
Մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանում ռազմական բժշկության խնդիրներին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՊՆ-ն Ռուսաստանի տարածքում բժշկական բաժանմքունքների ստեղծման որոշում է կայացրել, իսկ է 2013-ին մտադիր է շարժական 10 հոսպիտալ գնել։ Բացի այդ, ըստ նախարարի, ՌԴ պաշտպանական գերատեսչությունը առաջիկայում որոշում կկայացնի երկրում բժշկական վաշտերի վերականգնման վերաբերյալ։ Նախարարությունը ներկայումս քննարկում է նաև նեղ մասնագիտացված բժիշկների պատրաստման հարցը։
Հանդիպման ընթացքում Սերգեյ Շոյգուն ներկաներին հայտնել է նաև, որ ծառայության ժամկետը Ռուսաստանում չի փոխվի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կոմոեդովն առաջարկել էր երկարացնել ծառայության ժամկետը՝ հասցնելով այն մեկուկես տարվա։
Ըստ էության՝ ռուսական բանակում առաջիկայում բարեփոխումների նոր ալիք է սպասվում, որն իրականում կլինի հրաժարում ՌԴ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի ժամանակ ընդունված մի շարք որոշումներից։
Աղբյուրներ. РИА НОВОСТИ
РИА НОВОСТИ
РИА НОВОСТИ
РИА НОВОСТИ