Գերմանիայի խորհրդարանը քննարկելու է Թուրքիայիում «Փեթրիոտ» համակարգեր տեղակայելու հարցը

Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի կառավարությունը՝ «Փեթրիոտ» հակահրթիռային համակարգերի սպասարկման համար ցանկանում է 400 գերմանացի զինծառայող ուղղարկել Թուրքիա, հաղորդում է գերմանական «Deutsche Welle» հեռուստալիքը:

Հաջորդ շաբաթ Գերմանիայի խորհրդարանը Թուրքիայում «Փեթրիոտների» տեղակայելու հարցն է քննարկելու:

Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դը Մաիզիերը հստակեցրել է, որ գերմանացի զինծառայողները մասնակցելու են միայն ՆԱՏՕ անդամ երկրի՝ Թուրքիայի տարածքի պաշտպանությանը, այլ ոչ Սիրիայի տարածքում «ոչ թռիչքային գոտու» ստեղծմանը:

Թուրք-սիրիական սահմանում «Փեթրիոտ» համակարգեր տեղակայելու որոշումը ՆԱՏՕ-ն կայացրել է դեկտեմբերի 4-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *