Author Archives: Ռոբերտ Նազարյան

Ռուս խաղաղապահները Արցախում կրակային վարժանքներ են արել

Հունվար 21, 2021 23:04 | RAZM.INFO -

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը հունվարի 20–ին կրակային պատրաստության վարժանքներ են արել։ Խաղաղապահները վարժանքների ընթացքում օգտագործել են հրաձգային զենքեր, ձեռքի, հաստոցավոր և ենթափողային նռնականետեր։

Continue reading

Ռուսական բանակն առաջին Սու–57–ն է ստացել

01 կողային համարով առաջին սերիական Սու–57 կործանիչը Հունվար 21, 2021 16:18 | RAZM.INFO -

Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարանը առաջին Սու–57 կործանիչն է փոխանցել ռուսական բանակին։ Այս տարի նախատեսված է ևս 4 միավորի մատակարարում։

Continue reading

Ադրբեջանի ԱԹՍ–ների պարկն ու դրանց կիրառումը

Հունվար 20, 2021 17:24 | RAZM.INFO -

2020 թվականի սեպտեմբերի 27–ին վերսկսված հայ–ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանը կրկին կիրառեց ԱԹՍ–ների իր ամբողջ պարկը։ Սա ադրբեջանական ԱԹՍ–ների երրորդ մասսայական կիրառումն էր։ Ստորև կներկայացնենք մի քանի թվական տվյալներ ԱԹՍ–ների կիրառումից։

Continue reading

Ռուսաստանում սպասվող ՀՕՊ համալրումները 2021 թվականին

Ս-350Ե «Վիտյազ», նկարը՝ bmpd–ի Հունվար 11, 2021 18:51 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը 2021 թվականին կհամալրվեն Ս–350 ԶՀՀ–ներից կազմված առաջին գնդով։ Զորքերը կստանան նաև Ս–400 ԶՀՀ–ների 2 գնդային լրակազմ և «Պանցիր–Ս» ԶՀՀ–ներ։

Continue reading

ArmHiTec միջազգային ցուցադրությունը կանցկացվի 2021 թվականի մարտին

Դեկտեմբեր 17, 2020 22:53 | RAZM.INFO -

Զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցադրությունը կանցկացվի 2021 թվականի մարտ ամսին։ Միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2020-ի մարտին, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով ցուցադրությունը հետաձգվել էր։

Continue reading

Ադրբեջանը Արցախի հարավում ձեռնարկել է հարձակման փորձ

Դեկտեմբեր 12, 2020 12:43 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 11-ին 20։40-ի սահմաններում Ադրբեջանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկել է հարձակման փորձ։ Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 3 հայ պահեստազորային։

Continue reading

Միքայել Արզումանյանը ՊԲ նոր հրամանատարն է

Լուսանկարը՝ hetq.am կայքից Հոկտեմբեր 27, 2020 10:43 | RAZM.INFO -

Արցախի նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՊԲ նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։

Continue reading

Ադրբեջանն ու Թուրքիան նախապես են պատրաստվել պատերազմին. դատախազություն

Թուրք-ադրբեջանական համատեղ շտաբային մարզումներ Նախիջևանում Հոկտեմբեր 25, 2020 16:57 | RAZM.INFO -

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 19.10.2020թ․

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 19, 2020 22:39 | RAZM.INFO -

Վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։

Continue reading

Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ. 17.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Armenpress֊ի։ Հոկտեմբեր 17, 2020 22:29 | RAZM.INFO -

Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։

Continue reading