Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ. 17.10.2020

Այսօր՝ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։

Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, որքան նախորդ երկու օրերին։ Որոշ ուղղություններում մարտերը այս պահին էլ շարունակվում են։ Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։

One response to “Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ. 17.10.2020

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *