Տեղեկատվական կենտրոնի ասուլիսն՝ ամփոփ․ 18.10.2020թ․

Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին՝ նույն ուղղություններով։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ սկզբից հյուսիսային կողմում հերթական անգամ հակառակորդը հարձակման փորձ է կատարել, հետ շպրտվել։

Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակվողական գործողություններ ծավալել։ Մեկ ուղղությամբ ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու կրակի տակ փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում՝ մեծաքանակ զինամթերք։ Մեկ այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, որոշակի տեղաշարժեր ունեն։

Օրվա ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում՝ ԱԹՍ֊ներ։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր ժամը 20։30֊ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։

Այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *