Վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։
Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել 1-2 գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ և զորաշարժեր չեն ունեցել։ Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։ Հովհաննիսյանը նշեց, որ կորուստների մասին կտեղեկացնեն, միասնական տեղեկատվական հարթակում թվական տվյալները կամփոփվեն։