ArmHiTec միջազգային ցուցադրությունը կանցկացվի 2021 թվականի մարտին

Զենքի և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցադրությունը կանցկացվի 2021 թվականի մարտ ամսին։ Միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2020-ի մարտին, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով ցուցադրությունը հետաձգվել էր։

Այս մասին Razm.info-յին հայտնում է ցուցադրության համակազմակերպիչ, «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորման գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը։

Մարիչևը նշեց, որ կազմակերպիչները ակնկալում են հայկական, ռուսական և այլ երկրների ռազմարդյունաբերող ընկերությունների լայն մասնակցություն։ Ցուցահանդեսն անցկացնելու որոշումը վերջին օրերին է ընդունվել, այն տևելու է 4 օր։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ՝ 2016 թվականից։ Հայկական ընկերություններից բացի ցուցահանդեսին մասնակցել են 20-ից ավելի միջազգային ընկերություններ։ Սպասվող ցուցադրությունը թվով 3-րդն է լինելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *