Ռուսական բանակն առաջին Սու–57–ն է ստացել

Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարանը առաջին Սու–57 կործանիչն է փոխանցել ռուսական բանակին։ Այս տարի նախատեսված է ևս 4 միավորի մատակարարում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Առաջին կործանիչը համալրել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերից մեկը։ Մինչև 2024 թվականի վերջ նախատեսված է 22 միավոր Սու-57 փոխանցել ՌԴ ՊՆ–ին, իսկ, մինչև 2028 թվական՝ 76 միավոր։

01 կողային համարով առաջին սերիական Սու–57 կործանիչը

Կործանիչի առաջին թռիչքը եղել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում փորձարկումների համար արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ։ Նախատեսվում էր, որ 2019 թվականի վերջին ՌԴ ՊՆ–ն կստանա առաջին Սու–57–ը, սակայն 2019 թվականի դեկտեմբերին դեռևս գործարանի հաշվեկշռում գտնվող Սու–57 կործանիչը վթարվեց։ Սու–57–երը Սիրիայում մարտական գործողությունների փորձ ունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *