Միքայել Արզումանյանը ՊԲ նոր հրամանատարն է

Արցախի նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՊԲ նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով՝ որ Միքայել Արզումանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Նախագահը նշել է, որ ՊԲ հրամանատարի փոփոխությունը կապված է Ջալալ Հարությունյանի ստացած վիրավորումով։

Լուսանկարը՝ hetq.am կայքից
Լուսանկարում՝ աջից՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մ. Արզումանյանը, ձախից՝ գնդապետ Ս․ Առստամյանը. Լուսանկարը՝ hetq.am կայքից

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նախկինում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ ՊԲ-ում՝ մասնավորապես ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *