Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Նա զբաղեցնում էր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, դրանից ավելի վաղ ՝ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը։
Օրեր առաջ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու առթիվ։