Ռուս խաղաղապահները Արցախում կրակային վարժանքներ են արել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը հունվարի 20–ին կրակային պատրաստության վարժանքներ են արել։ Խաղաղապահները վարժանքների ընթացքում օգտագործել են հրաձգային զենքեր, ձեռքի, հաստոցավոր և ենթափողային նռնականետեր։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Կրակային վարժանքներին մասնակցել է 200 խաղաղապահ։

Ռուս խաղաղապահները Արցախում տեղակայվել են համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9–ին ստորագրված հայ–ռուս–ադրբեջանական համատեղ հայտարարության։ Ըստ փաստաթղթի՝ խաղաղապահները Արցախում տեղակայվում են 5 տարի ժամկետով, այնուհետև, եթե կողմերից մեկը չի արտահայտում անհամաձայնություն, ժամկետը ավտոմատ երկարում է ևս 5 տարով։

Խաղաղապահ ստորաբաժանման հիմքը Ռուսաստանի ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15–րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադն է։ Զորախմբի հրամանատարը գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է, որը մինչև այս զբաղեցնում էր Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *