Author Archives: Ռազմ.Ինֆո

Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքում են նաև ադրբեջանցիները

Օգոստոս 9, 2012 15:19 | RAZM.INFO - Ադրբեջանական «ԲիզիմՅոլԻնֆո» կայք հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրերը՝ Մռավի լեռնաշղթայում բարձունք են գրավելու մասին։ Continue reading

Ռուսաստանում ընթանում են Ռուբեժ-2012 զորավարժությունները

Օգոստոս 8, 2012 21:44 | RAZM.INFO - Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ընթանում են արագ արձագանքման համատեղ ուժերի «Ռուբեժ-2012» զորավարժությունները։ Չեբարկուլ զորավարժարանում ընթացող զորավարժություններին մասնակցում են Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ավելի քան 1000 զինծառայողներ, այդ թվում՝ մոտոհրաձիգներ, դեսանտայիններ, տանկիստներ և օդաչուներ։ Զորավաժությունները կտևեն մինչև օգոստոսի 10-ը։

Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր դիրքերն Արկտիկայում

Օգոստոս 7, 2012 15:43 | RAZM.INFO - Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Հյուսիսային ծովային ուղու երկայնքով ռազմանավերի կայանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել։ Նրա խոսքերով՝ արդեն կազմված է կրկնակի նշանակության այն օբյեկտների ցանկը, որոնք անհրաժեշտ է զարգացնել։ Միաժամանակ նա նշել է, որ գործընթացն առայժմ ձգձգվում է, մասնավորապես դեռևս աշխատանքներ են տարվում իրավական բազա ստեղծելու ուղղությամբ։ Ուշագրավ է, որ զուգահեռաբար տեղեկություն է հայտնվել այն մասին, որ բնապահպանական «Գրինպիս» կազմակերպությունը մտադիր է կոչով դիմել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային Արկտիկան արգելավայր հայտարարելու համար։

«Ադրբեջանցի հատուկջոկատայինները հերոսաբար առաջ են տվել սեփական դիրքերը 18,4 սանտիմետրով»

Օգոստոս 6, 2012 14:26 | RAZM.INFO - Ադրբեջանական Haqqin.az կայքն այսօր լուր է տարածել, թե իբր հուլիսի 27-ին ադրբեջանական բանակին հաջողվել է զբաղեցնել Մռավի լեռնաշղթայի բարձունքներից մեկը, որն ադրբեջանցիների պնդմամբ հրադադարի ստորագրումից ի վեր հայկական կողմի վերահսկողության տակ էր։ Continue reading

Կասպից ծովում հերթական ադրբեջանա-թուրքմենական միջադեպն է գրանցվել

Հուլիս 28, 2012 11:49 | RAZM.INFO - Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանա-թուրքմենական հերթական միջադեպն է գրանցվել Կասպից ծովի վիճելի տարածքում։ Հուլիսի 24-ին նավթագազային Սերդար (ադրբ. Քյափազ) հանքավայրի տարածքում ադրբեջանցի սահմանապահները թուրքմենական ձկնորսական նավ են ձերբակալել։ Ձկնորսական նավը հետագայում հանձնվել է Թուրքմենստանի սահմանապահ ծառայության առափնյա պահպանության նավին։ Continue reading

Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի

Հուլիս 27, 2012 11:17 | RAZM.INFO - Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել գնդապետ Սամվել Ղուկասյանին։ Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանության նախկին պետ Արմեն Սահակյանն ազատվել էր պաշտոնից դեռ մարտի վերջին։

Մինչև տարեվերջ ռուսական նավատորմը 10-15 նոր նավ կստանա

Հուլիս 27, 2012 0:55 | RAZM.INFO - Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը։ Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 30-ին տեղի կունենա «Բորեյ» տիպի չորրորդ ատոմային սուզանավի՝ «Կնյազ Վլադիմիրի», հիմնադրումը։ Continue reading

Ադրբեջանցի զինծառայող է գերի հանձնվել

Հուլիս 26, 2012 11:39 | RAZM.INFO - Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, այսօր առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով սահմանը, կամավոր հայ դիրքապահներին է հանձնվել ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը։ Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Միջադեպի մասին արդեն տեղեկացվել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը։

Կրիմսկի ողբերգությունը. ուրիշների սխալներից դասեր քաղելու ժամանակը

Հուլիս 25, 2012 12:08 | RAZM.INFO - 2012 թվականի հուլիսի 6–7 Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ դարձան։ Հատկապես տուժեց Կրիմսկի շրջանը և Կրիմսկ քաղաքը։ Աղետի հետևանքով զոհվեց 171 մարդ, հոսպիտալացվեց 187-ը, իսկ տուժածների թիվը անցնում է 35000-ից։ Նախնական գնահատմամբ նյութական վնասը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի։ Continue reading

Ռուս կապավորները նոր սարքավորում են ստացել

Հուլիս 24, 2012 11:37 | RAZM.INFO - Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի կապի բրիգադի կապավորները վարժվում են նոր սարքավորումներին։ Բրիգադը համալրվել է ավելի քան 30 տիպի կապի նոր միջոցներով։ Continue reading