Ադրբեջանական Haqqin.az կայքն այսօր լուր է տարածել, թե իբր հուլիսի 27-ին ադրբեջանական բանակին հաջողվել է զբաղեցնել Մռավի լեռնաշղթայի բարձունքներից մեկը, որն ադրբեջանցիների պնդմամբ հրադադարի ստորագրումից ի վեր հայկական կողմի վերահսկողության տակ էր։
Զավեշտալին այն է, որ ըստ ադբրեջանցիների՝ բարձունքում հայեր չեն եղել։ Իսկ այդ դեպքում ի՞նչ է նշանակում «բարձունքը հայկական բանակի ձեռքում էր» թերևս հայտնի է միայն Աստծուն և Ադրբեջանի պաշտնախ Սաֆար Աբիևին, ով, ըստ հաղորդագրության՝ անձամբ էր ղեկավարել գործողությունը։
Համենայն դեպս փորձեցինք ՀՀ ՊՆ աղբյուրներից ճշտել, թե արդյոք Մռավի լեռնաշղթայում որևէ բախում է եղել այդ օրերին։ Ի պատասխան մեր հարցմանը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները պարզապես ցանկալին ներկայացնում են որպես իրականություն և, որ նման հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել՝ հաշվի առնելով, թե լուրը տարածողն ով է։
Pingback: Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքում են նաև ադրբեջանցիները | Ռազմ.info