Ինչպես տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից, այսօր առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով սահմանը, կամավոր հայ դիրքապահներին է հանձնվել ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը։
Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Միջադեպի մասին արդեն տեղեկացվել է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը։
Pingback: Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են հայ դիրքապահներին հանձնված ադրբեջանցի զինվորին | Ռազմ.info