Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր դիրքերն Արկտիկայում

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Հյուսիսային ծովային ուղու երկայնքով ռազմանավերի կայանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծել։ Նրա խոսքերով՝ արդեն կազմված է կրկնակի նշանակության այն օբյեկտների ցանկը, որոնք անհրաժեշտ է զարգացնել։

Միաժամանակ նա նշել է, որ գործընթացն առայժմ ձգձգվում է, մասնավորապես դեռևս աշխատանքներ են տարվում իրավական բազա ստեղծելու ուղղությամբ։

Ուշագրավ է, որ զուգահեռաբար տեղեկություն է հայտնվել այն մասին, որ բնապահպանական «Գրինպիս» կազմակերպությունը մտադիր է կոչով դիմել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային Արկտիկան արգելավայր հայտարարելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *