Ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքում են նաև ադրբեջանցիները

Ադրբեջանական «ԲիզիմՅոլԻնֆո» կայք հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած լուրերը՝ Մռավի լեռնաշղթայում բարձունք են գրավելու մասին։ Ինչպես արդեն գրել էինք ադրբեջանցիները մի զավեշտալի տեղեկություն էին տարածել, թե իբր իրենց հաջողվել է Մռավի լեռնաշղթայում հայերից մի բարձունք խլել, որը վրա հայեր չեն էլ եղել։ Ընդ որում՝ նշվում էր, որ գործողությունն անձամբ ղեկավարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։ Այս լուրերը հերքել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Եվ ահա, այժմ լուրը հերքում են նաև ադրբեջանական աղբյուրները։ Անդրադառնալող այս լուրին՝ «ԲիզիմՅոլԻնֆո» կայքի հոդվածագիրը գրում է.

«Մեր իրականացրած հետաքննության ժամանակ այն աղբյուրները, որոնց դիմել էինք, չհաստատեցին լուրը։ Ռազմաճակատի գծում տեղակայված զորամասի սպաները հայտնեցին, որ վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարը ոչ մի անգամ չի եղել Մուրավդաղում (Մռավում ‒ razm.info)։ Նախարարը մի քանի օր առաջ եղել է Գերանբոյի շրջանի Ներքին Աղջաքենդ (խոսքն իրականում Շահումյանի շրջանի բռնազավթված Ներքին Շեն գյուղի մասին է ‒ razm.info) ավանում։ Այնտեղ դիրքապահ զորամասի սպայական կազմի հետ հանդիպելուց հետո նախարարը այցելել է Գյուլիստան գյուղ։ Տեղեկության աղբյուրը հայտնում է, որ նախարարի՝ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում զինադադարի ռեժիմը չի խախտվել»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *