Author Archives: Ռազմ.Ինֆո

Ուշացած սենսացիա. ո՞ւմ ՀՕՊ համակարգերն են պաշտպանում Արցախի երկինքը

Հոկտեմբեր 14, 2012 13:56 | RAZM.INFO - Երեկ ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է «ԱՄՆ ռազմական վերլուծությունների կենտրոն. ռուսաստանյան Ս-300-ները պաշտպանել են Ղարաբաղի ու Աբխազիայի երկինքը» («Центр военного анализа США: Российские C-300 прикрыли небо над Карабахом и Абхазией») վերնագրով մի նյութ։ Հղելով ադրբեջանական Contact.az կայքին՝ «Ռեգնում»-ը գրում է, որ համաձայն ամերիկյան փորձագետի, Ռուսաստանը Ս-300 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նոր համակարգեր է տեղադրել Հայաստանում և որ այդ համակարգերը պաշտպանում են նաև Արցախի երկինքը։ Continue reading

Վախճանվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար գեներալ Պավել Գրաչովը

Սեպտեմբեր 23, 2012 19:01 | RAZM.INFO - Այսօր մերձմոսկովյան՝ Վիշնևսկու անվան ռազմական հոսպիտալում 64 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը։ Նա Աֆղանստանում պատերազմի մասնակից էր, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ օդա-դեսանտային ուժերի հրամանատար։ 1991թ. օգոստոսյան պուտչի ժամանակ անցել էր Բորիս Ելցինի կողմը, և հետագայում համարվում էր վերջինիս մերձավոր զինակիցներից մեկը։ Continue reading

Ռազմինֆոն մեկնաբանում է Հրանտ Բագրատյանի հայտարարությունները

Սեպտեմբեր 20, 2012 19:16 | RAZM.INFO - Դատելով ԱԺ պատգամավոր, 1993–96 թթ. Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի այսօրվա ասուլիսից՝ նա համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերսկսվելու է։ Առնվազն զարմանալի է, որ Բագրատյանը նոր է հայտնաբերում պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանում կարծես թե բոլոր լուրջ քաղաքական գործիչները գիտակցում են պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման հավանականությունը։ Continue reading

Մենք խնդիր ունենք վերաարժևորել ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը. Արմեն Աղայան

Սեպտեմբեր 8, 2012 13:47 | RAZM.INFO - Razm.info-ի հարցերին պատասխանում է վերլուծաբան Արմեն Աղայանը։ Continue reading

Արշալույս Փայտյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Սեպտեմբեր 6, 2012 23:16 | RAZM.INFO - Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին։ Continue reading

«Ավտոմեքենայի տակ ընկած» ադրբեջանցի զինվորին պարգևատրել են հետմահու

Օգոստոս 23, 2012 0:01 | RAZM.INFO - Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական պարգևներ է շնորհել մի շարք զինվորականների և Ադրբեջանի հատուկ պետական պահպանության ծառայության աշխատակիցների։ Continue reading

Գնդակոծվում են Տավուշի մարզի մի քանի գյուղեր

Օգոստոս 21, 2012 23:07 | RAZM.INFO - Տավուշի մարզից տեղեկացնում են, որ ադրբեջանցիները խոշոր տրամաչափի գնդացիրներից սկսել են գնդակոծել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը։ Այս տեղեկությունները հաստատեց նաև Այգեպարի գյուղապետը։ Այլ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան։

Հայաստանն Ուկրաինայից Սմե՞ռչ է գնել

Օգոստոս 14, 2012 11:55 | RAZM.INFO - Երեկ ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ միաժամանակ տեղեկացրին, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Գմիզան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նամակով Հայաստանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել։ Continue reading

Պաշտոնանկ է արվել Հայաստանի զինվորական կոմիսարը

Օգոստոս 10, 2012 10:18 | RAZM.INFO - Երեկ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին պաշտոնից ազատելու մասին։ Continue reading

Շաբաթ օրն Աբովյանում բնակարանամուտ էր (ֆոտո)

Օգոստոս 9, 2012 15:59 | RAZM.INFO - Նախորդ շաբաթ Աբովյան քաղաքում տեղի էր ունեցել զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զիվորականներ, սպաներ և այլն։ Ձեզ ենք ներկայացնում լուսանկարների շարք միջոցառումից։ Continue reading