Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի կապի բրիգադի կապավորները վարժվում են նոր սարքավորումներին։ Բրիգադը համալրվել է ավելի քան 30 տիպի կապի նոր միջոցներով։ Վարժանքների ժամանակ զինծառայողները սովորում են կարգավորել էլեկտրոնային տվյալների փոխանակումը և տեսակապը։
Նոր սարքավորումները հնարավորություն են տվել կրճատել կապի միջոցների բացազատման ժամանակը մի քանի անգամ, իսկ գործունեության հեռավորությունը մեծացնել 2 անգամ։ Հաղորդվում է, որ մինչև տարեվերջ բրիգադում կապի անալոգային միջոցներն ամբողջությամբ փոխարինվելու են թվայինով։