ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը մասնակցող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Մայիսի 13-ի առավոտյան համապատասխան հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բեռնվել են ՀՀ ԶՈւ-ին պատկանող ինքնաթիռներ, ինչից հետո սպասում են նոր հրամանի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանկարծակի վարժանքի նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Տաջիկստանի մամուլի կենտրոնի ղեկավար Ֆարիդուն Մահմեդալիևը:
Վարժանքների ընթացքում, որոնք տևելու են մինչև մայիսի 20-ը, վերախմբավորված ստորաբաժանումները տեղափոխվելու են ռազմական բեռնատար ինքնաթիռներով, կատարելու են երթեր՝ համապատասխան սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով: Ընդհանուր առմամբ ուսումնավարժությանը ներգրավված է շուրջ 2000 զինծառայող:
Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել մայիսի 12-ին՝ հանկարծակի ստուգման նպատակով: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ ուժերը վերախմբավորվելու են տրված առաջադրանքների կատարման համար, ինչից հետո ուղարկվելու են ՀԱՊԿ տարածքի որևէ վայր:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:
Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:
Pingback: ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հայաստանյան զորախումբը մեկնել է Տաջիկստան | Ռազմ.info
Pingback: Հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան՝ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստուգմանը մասնակցելու | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը չեզոքացնելու են հակառակորդի «հարձակումը» | Ռազմ.info
Pingback: Տաջիկստանում ընթացող զորավարժության ընթացքում իրականացվել է ՀԱՊԿ ուժերի դեսանտավորում | Ռազմ.info
Pingback: Հայկական ստորաբաժանումը Տաջիկստանում գերազանցությամբ կատարում է ուսումնամարտական խնդիրները | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ զորավարժությանը մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է Հայաստան | Ռազմ.info
Pingback: Տաջիկստան-Աֆղանստան սահմանին տիրող իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի օգնությունը. Բորդյուժա | Ռազմ.info