Հայկական ստորաբաժանումը Տաջիկստանում գերազանց կատարում է ուսումնամարտական խնդիրները (ֆոտո)

Անակնկալ ստուգումների նպատակով մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված և Տաջիկստանի Հանրապետության տարածքում բացազատված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել ուսումնամարտական խնդիրները:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Հայկական զորախումբը՝ Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը

Հայկական զորախումբը՝ Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգմանը

Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում  մայիսի 18-ին տեղի է ունեցել հանկարծակի ստուգման վարժանքի ավարտական փուլի գլխավոր փորձը, որի ընթացքում զորավարժանքին ներգրավված ազգային զորախմբերը դրսևորել են մարտական բարձր պատրաստականություն և սցենարին համապատասխան` բարձր պատասխանատվությամբ իրագործել են առաջադրված խնդիրները:

Մարտական կրակի կիրառմամբ զորախաղի ընթացքում հատուկ ստորաբաժանման խմբերը, որոնց կազմում գործում է նաև հայկական ստորաբաժանումը, հետախուզել են տարածքը, հայտնաբերել անօրինական գործող զինված խմբավորումը և մարտի բռնվել վերջինիս հետ: Պայմանական  հակառակորդը ոչնչացվել է, իսկ գլխավոր ուղղությամբ գործող խմբավորման ղեկավարը՝ գերեվարվել:

Զորավարժությանը ներգրավված հայկական զորախումբն իր գործողություններով ապահովել է արագ արձագանքման հավաքական ուժերի այլ ստորաբաժանումների առաջխաղացումը:

Հիշեցնենք, որ անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500  զինծառայողներ, շուրջ 200  միավոր մարտական տեխնիկա,  երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի վարժանքները Տաջիկստանի «Խարբմայդոն» զորավարժարանում

Հավելենք նաև, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումը) մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել մայիսի 13-ին՝ մայիսի 12-ին մեկնարկած հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար։  Զորախաղի նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:

Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

Հայաստանյան զորախմբի մարտիկը՝ «ՌՊԿ» ձեռքի գնդացիրով պայմանական թիրախները խոցելիս

Հայաստանյան զորախմբի մարտիկը՝ «ՌՊԿ» ձեռքի գնդացիրով պայմանական թիրախները խոցելիս

Հայաստանյան զորախմբի մարտիկը ուսումնավարժության ժամանակ

Հայաստանյան զորախմբի մարտիկը ուսումնավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *