Տաջիկստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգմանը և դրան հաջորդող զորավարժությանը մասնակցած հայկական զինված ուժերի ստորաբաժանումը մայիսի 20-ին վերադարձել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (այդ թվում՝ նաև Հայկական ստորաբաժանումը) մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել մայիսի 13-ին՝ մարտի 12-ին մեկնարկած հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար։ Ստուգման նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին: Մայիսի 16-ին հայտնի է դարձել, որ հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան, իսկ բորոր զորախմբերը վերախմբավորվել և Տաջիկստանի տարածքում տեղակայվել են սահմանված ժամանակահատվածում:
Մայիսի 19-ին էլ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն անցկացրել են հանկարծակի ստուգումով սկսված զորավարժության ակտիվ փուլը, որի ընթացքում ոչնչացրել են զորավարժության սցենարով «Աֆղանստանից Տաջիկստան ներխուժած» պայմանական զինված խմբավորումը: Զորավարժության ընթացքին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Համատեղ ուժերի հատուկ գործողությունների գնահատականը վճռական փուլի ավարտին տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ անակնկալ ստուգման գործողություններն անցան հաջող ու արդյունավետ, ազգային զորախմբերն ու դրանց հրամանատարներն ապացուցեցին, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ստորաբաժանումներն ի զորու են կատարել առաջադրված մարտական խնդիրները:
Կրակային փուլին հաջորդել է փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացում բազմազգ զորախմբի կազմում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներներով:
Pingback: Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին | Ռազմ.info
Pingback: Բորդյուժան խոսել է Արցախյան հակամարտության և ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին | Ռազմ.info
Pingback: Ղրղզստանում ոչնչացվել է միջազգային ահաբեկչական խմբավորման 4 անդամ | Ռազմ.info
Pingback: Տաջիկստանում մեկնարկել է հակաահաբեկչական լայնամասշտաբ զորավարություն | Ռազմ.info
Pingback: Տաջիկստան-Աֆղանստան սահմանին տիրող իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի օգնությունը. Բորդյուժա | Ռազմ.info