Սերժ Սարգսյանն իրավիճակի մասին` եռակողմ հանդիպումից հետո: Առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Հայկական կողմի քայլերը` Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու համար:
”Օգոստոսի 10-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների մասին`նշելով, որ Հայաստանն ունի այնպիսի սպառազինություն, որ կարող է կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Այսպիսով` Ադրբեջանն իր քայլերում պիտի զգույշ լինի:
”Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակն այս պահին հանգիստ է: Վերջին օրերին լարվածությունը նվազել է, կրակոցները հասել են նվազագույնի։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից իրականացված զսպման, պատժիչ մեխանիզմների կիրառման արդյունքում մենք հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է»,- նշել է Սեյրան Օհանյանը:
”ՀՀ Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հանձնաժողովն աշխատանքներ է տանում Ադրբեջանում մահացած գերի Կարեն Պետրոսյանի դին այնտեղից դուրս բերելու համար, որից հետո արդեն հատուկ բժշկական փորձաքննություն կանցկացվի՝ մահվան իրական պատճառները պարզելու նպատակով: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ օգոստոսի 14-ից 15-ը ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ։ Այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմի դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը նվազել է:
”Օգոստոսի 14-ին տանկային բիաթլոնի մասնակից երկրների բոլոր տանկային անձնակազմերը մրցեցին սպորտային մրցումներում, որոնց ընթացքում ցույց տվեցին իրենց ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը: Մարզական մրցումների արդյունքում 12 երկրներից Հայաստանը զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջատարներն էին Չինաստանի, Ղազախստանի ու Ռուսաստանի տանկիստները:
-Օգոստոսի 13-ին Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում մեկնարկել է «Օբորոնէքսպո-2014» սպառազինությունների և նորարարությունների միջազգային 2-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը։ Հայաստանի մասնակցության մանրամասները չեն հաղորդվում, տեղեկություն չկա նաև ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
”Օգոստոսի 18-ին Ղազախստանում մեկնարկելու է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2014» զորավարժությունը։ Հայաստանն այս տարի միջոցառմանը մասնակցում է շուրջ 50 հոգանոց զորախմբով՝ 1 դասակ և օպերատիվ խումբը։ Զորավարժությանը մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։
”Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանում էր ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը:
Ռազմաշաբաթը նաև`