Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ. ՊԲ

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ օգոստոսի 14-ից 15-ը ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ։

Այս ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմի դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *