Հայաստանը ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2014» զորավարժությանը մասնակցում է շուրջ 50 հոգանոց զորախմբով

Օգոստոսի 18-ին Ղազախստանում մեկնարկելու է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2014» զորավարժությունը։ Հայաստանն այս տարի միջոցառմանը մասնակցում է շուրջ 50 հոգանոց զորախմբով՝ 1 դասակ և օպերատիվ խումբը։

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2013» զորավարժության մասնակիցները

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2013» զորավարժության մասնակիցները

Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հավելենք, որ իր զորախումբն արդեն Ղազախստան է տեղափոխել նաև Ռուսաստանը։ Այս տարի Ռուսաստանն էապես մեծացրել է իր զորախմբի թիվը՝ հասցնելով 500 զինծառայողի։ Այն կրկնակի ավել է, քան նախորդ տարվանը։

Ավելի վաղ հայտարարվում էր, որ զորավարժությանը մասնակցելու է մոտ 3 հազար զինծառայող, օգտագործվելու է 200 միավոր ռազմական տեխնիկա, 30 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ։

Բացի ռուսաստանցի դեսանտայինների, մանևրներին մասնակցելու են նաև Ղազախստանի աերոմոբիլային զորքերը, Բելառուսի հատուկ գործողությունների ուժերը, ինչպես նաև Ղրղզստանից հատուկջոկատայինների խումբն ու Տաջիկստանից դեսանտագրոհային մի վաշտ։

Նշենք, որ նախորդ տարի արագ արձագանքման ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2013» զորավարժությունն անցկացվել է Բելառուցում։ Զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զորախմբերը։

Հավելենք, որ 2012 թվականին նմանատիպ զորավարժություն է իրականացվել Հայաստանի Բաղրամյան զորավարժարանում։

One response to “Հայաստանը ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2014» զորավարժությանը մասնակցում է շուրջ 50 հոգանոց զորախմբով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *