Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 10-16

Թուրքական ռազմական ինքնաթիռը պաղեստինցիների է տեղափոխել Իսրայելից, թուրքական տանկի համար տեղական շարժիչներ են ընտրում, թուրք-ամերիկյան համատեղ զորավարժություններ, 320 մլն դոլար՝ ամերիկյան զինամթերքի համար։

Պաղեստինցիներին տեղափոխող թուրքական C-130-ը

Պաղեստինցիներին տեղափոխող թուրքական C-130-ը

” Թուրքական օդուժի C-130 բեռնատար ինքնաթիռը օգոստոսի 13-ի առավոտյան Անկարայից մեկնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, որտեղից Թուրքիա է տեղափոխել 18 վիրավորի (5 երեխա. 7 կին, 6 տղամարդ), ինչպես նաև 15 մարդու՝ որպես խնամողներ։

” Թուրքիայում որոշել են տեղական արտադրության առաջին տանկի՝ «Ալթայի» համար պատվիրել թուրքական ընկերության առաջարկած շարժիչները։ Նման որոշում է կայացվել օգոստոսի 6-ին անցկացված Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովն ընտրել է «Թյումոսան» (TÜMOSAN) ընկերության առաջարկած շարժիչները։

” Թուրքիան և Միացյալ Նահանգները Ստամբուլում ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն են անցկացնում։ Զորավարժությունը մեկնարկել է օգոստոսի 4-ին և շարունակվելու է մինչ օգոստոսի 22-ը։ Այն անց է կացվում Ստամբուլի Քեչիլիք շրջանում։

” Թուրքիան դիմել է Միացյալ Նահանգներին՝ շուրջ 320 մլն ամերիկյան դոլարի զինամթերք գնելու համար։ Թուրքական կողմը ցանկանում է ձեռք բերել AIM-120C-7 AMRAAM հրթիռներ, որոնք կիրառելու է ներկայիս F-16 կործանիչների և պատվիրած F-35 կործանիչների համար։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 10-16

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *