Հայաստանը մասնակցում է «Օբորոնէքսպո-2014» ռազմական ցուցահանդեսին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում մեկնարկել է «Օբորոնէքսպո-2014» սպառազինությունների և նորարարությունների միջազգային 2-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը։

Oboronexpo-2014

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հայաստանի մասնակցության մանրամասները չեն հաղորդվում, տեղեկություն չկա նաև ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը, ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայությունը, ինչպես նաև «Ռոստեխ» պետական կորպորացիան։

Ցուցահանդեսի հիմնական նպատակը ռազմաարդյունաբերական համակարգի նորագույն մշակումների ցուցադրումն է։
Հայտնի է, որ ցուցադրվելու են հրթիռային և հրետանային սպառազինության ոլորտի մշակումներ, զրահամեքենաների և ռազմական ավտոմեքենաների օրինակներ, ինչպես նաև կապի և այլ ոլորտների միջոցներ։

Ցուցահանդեսին բացի Ռուսաստանից մասնակցում են նաև Ալժիրը, Բելառուսը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ, Ֆրանսիան, Չեխիան և Շվեյցարիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *