Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու համար. ՀՀ ՊՆ

Oգոստոսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որն անցել էր սահմանը, հայտնվել Ադրբեջանի Թովուզի շրջանում ու ձերբակալվել, մահացել էր օգոստոսի 8-ի առավոտյան՝ ադրբեջանական վարկածով իբր «սրտի անբավարարությունից»:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ հայկական կողմն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում Պետրոսյանի դին վերադարձնելու համար:

«ՀՀ Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հանձնաժողովն աշխատանքներ է տանում գերի Կարեն Պետրոսյանի դին Ադրբեջանից դուրս բերելու համար, որից հետո արդեն հատուկ բժշկական փորձաքննություն կանցկացվի՝ մահվան իրական պատճառները պարզելու նպատակով»,-շեշտեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ գերի ընկնելու օրը Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով ներկայացնել Չինարիի բնակչին՝ որպես «դիվերսանտ»։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացի է, քաղաքացիական անձ է։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ իրենց հերթին տեսագրություն էին տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է Կարեն Պետրոսյանը սահմանն անցնելուց հետո հայտնվել ադրբեջանական սահմանամերձ գյուղում, նստած զրուցում է տեղի բնակիչների հետ, անզեն է, ռազմական հանդերձանքի տարրեր չի կրում:

One response to “Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու համար. ՀՀ ՊՆ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 10-16 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *