Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 8-14

Ջրահեղձ է եղել սահմանապահ պետական ծառայության սպա։ Զինված միջադեպ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ։ Ադրբեջանը Թուրքիայում ռազմական նոր կցորդ ունի։ Ռուսաստանը 2013-ին մեծաքանակ հրետանի է վաճառել Ադրբեջանին։ Ռազմական բեռնատարը 5 քաղաքացիականի մահվան պատճառ։

Ադրբեջանցի սահմանապահներ

Ադրբեջանցի սահմանապահներ

” Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության՝ Բեյլագանի շրջանում տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի զինծառայողները կանխել են զինված անձի ներթափանցումն Ադրբեջանի տարածք։ Վերջինս իր հետ փորձել էր փոխադրել նաև թմրանյութ։ Խուզարկության ընթացքում սահմանախախտ մոտ հայտնաբերել Մագնում-200 տիպի ատրճանակ, ինչպես նաև 1 կիլոգրամ 580 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ։

” Հունիսի 9-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության սպա՝ զինվորական կոչումով լեյտենանտ Բահթիյար Ֆազիլ օղլու Սևդիմալիևը ջրահեղձ է եղել Սաբիրաբադի շրջանի Գարագյունեյ գյուղում՝ Շիրվանի ջրատարում։ Սպայի դին գտնելու ու ջրից դուրս բերելու գործում ներգրավվել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։

” Որպես ռազմական կցորդ Ադրբեջանը Թուրքիայում այսուհետ գնդապետ Թոֆիգ Գասիմովի փոխարեն կներկայացնի գնդապետ Իլգար Իբրահիմովը։ Գասիմովը Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնն էր զբաղեցնում 2012 թվականից։ Մինչ այդ նա եղել է Ուկրաինայում Ադրբեջանի ռազմական կցորդը, ինչպես նաև ղեկավարել է Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցը։

” Հունիսի 10-ին հրապարակվեց ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի՝ 2013 թվականի հաշվետվությունը, որում տեղ են գտել նաև անցյալ տարի Ադրբեջանին վաճառված ռուսաստանյան սպառազինության ծավալները։ Ըստ այդմ, 2013-ին Ռուսաստանն Ադրբեջանին է վաճառել 10 տանկ, 10 միավոր զրահամեքենա, 438 միավոր խոշոր տրամաչափի հրետանի և 25 ուղղաթիռ:

” Հունիսի 11-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում զինծառայողներ փոխադրող ԿամԱԶ բեռնատարը բախվել է մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով մահացել են մարդատարի ուղևորներից 5-ը, վնասվածքներ ստացել 2-ը։ Մահացածների թվում է նաև 1 երեխա։ Զինվորական ԿամԱԶ-ում եղած զինծառայողներից վնասվածք է ստացել 2 հոգի։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

” Հունիսի 10-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքին հարակից Հաջի Զեյնալաբդին Տագիևի ավանով անցնող Սամուր-Դևիչինսկի ջրանցքում խեղդվել է 1994 թվականին ծնված զինծառայող Էլվին Ռահման օղլու Աբդուրրահմանովը։ Վերջինիս դին գտնելու և ջրից դուրս բերելու գործում ներգրավվել են նաև ԱԻՆ փրկարարները։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Թուրքաիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *