Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 8-14

Մեկնարկել է ամառային զորակոչը: Արցախում զինծառայող է մահացել: Մշտադիտարկում Արցախում։ Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը։ 

ՄիԳ-29 կործանիչների զույգը

ՄիԳ-29 կործանիչների զույգը

ունիսի 10-ին Հայաստանի զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը։ Ամառային զորակոչն անց է կացվում ձմեռայինի նմանությամբ, որևէ նոր բան չկա։ Այս մասին Ռազմինֆոյին ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է  1994 թվականին ծնված զինծառայող Դերենիկ Արամի Մանուկյանը:  Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը։ Բացի այդ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս։

-Սեյրան Օհանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը հունիսի 10-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծվող իրավիճակի և ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ։

-ՄԱԿ սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակել է տեղեկություններ՝ 2013-ին տարբեր երկրների սպառազինության արտահանման ծավալների վերաբերյալ։ Զեկույցում առկա է նաև, թե ինչ տեսակի սպառազինություն է վաճառել Ռուսաստանը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Անցնող տարում թե´ Հայաստանը և թե´ Ադրբեջանը հնարավոր է Ռուսաստանից ունենան գնումներ, որոնք տեղ չեն գտել սույն զեկույցում։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների առավոտյան տարածած տեղեկությունը, թե Նախիջևանում փոխհրաձգություն է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, ինչի հետևանքով Լաքաթագ գյուղի բնակիչները ստիպված են եղել լքել տները։

ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Դիտարկումից առաջ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել։ Հակառակորդի կողմից դիտարկմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի  ներկայացուցիչ գնդապետ Իլհամի Դեղիրմենչիoղլուն (Թուրքիա): Միաժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 8-14

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *