Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 8-14

Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է պայմանագրայինների ընդունումը զինծառայության։ Մեկնարկել է վրաց-ամերիկյան Agile Spirit 2014 զորավարժությունը։ Վրաստանն իր խաղաղապահների զորախումբն Աֆղանստանում կկրճատի մինչև 250-ը։ Վրաստանցի խաղաղապահները մեկնել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն։ Պաշտոնական այցով Վրաստանում էր Ալբանիայի պաշտպանության նախարարը։

Դրվագ՝ Agile-Spirt 2014 զորավարժության մեկնարկից

Դրվագ՝ Agile-Spirt 2014 զորավարժության մեկնարկից

” Հունիսի 10-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսկել է զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունել 18-ից 35 տարեկան քաղաքացիներին։ Դիմել կարող են ինչպես ժամկետային զինծառայությունն անցած անձինք, այնպես էլ նորակոչիկները։

” Հունիսի 9-ին Վիզիանի ռազմաբազայում կայացավ Agile Spirit 2014 վրաց-ամերիկյան երկօրյա համատեղ զորավարժության մեկնարկի հանդիսավոր արարողությունը։

” Մինչև 2015-ի հունվարի 1-ը Վրաստանը կկրճատի խաղաղապահների իր զորախումբն Աֆղանստանում՝ հասցնելով նրանց թիվը 250-ի։ Այդ մասին հունիսի 8-ին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Համեմատության համար նշենք, որ ներկայումս Վրաստանն Աֆղանստանում ունի շուրջ 1500 հոգանոց զորախումբ։

” Վրաստանցի խաղաղապահներն այսուհետ Եվրամիության մի քանի այլ երկրների հետ համատեղ կմասնակցեն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ընթացող խաղաղապահ առաքելությանը։ Սև մայրցամաք մեկնող խաղաղապահներին Թբիլիսիի օդանավակայանից ճանապարհելու էր եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Գեորգի Ջոխաձեն։

” Հունիսի 11-ին պաշտոնական այցով Վրաստանում էր Ալբանիայի պաշտպանության նախարար Միմի Կոդելին։ Վրաստանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր պաշտպանության ոլորտում։

” Հունիսի 12-ին Վրաստանի զինված ուժերում անցկացվեց ցուցադրական վարժանք՝ հատուկ նշանակության 13-րդ դասընթացի ավարտի կապակցությամբ։ Ցուցադրական վարժանքին ներկա են եղել նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, փոխգնդապետ Դմիտրի Կիկնաձեն։

” Զինված ուժերի՝ Սաչխերիում տեղակայված լեռնային պատրաստության դպրոցում մեկնարկել է ամառային դասընթաց՝ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում։ Դասընթացին մասնակցում են 20-ական ներկայացուցիչ Վրաստանի զինուժից և ԱՄՆ բանակից։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

 

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 8-14

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *