Զինված միջադեպ` իրանա-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանի սահմանապահ ծառայության՝ Բեյլագանի շրջանում տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի զինծառայողները 2014-ի հունիսի 4-ին կանխել են զինված անձի ներթափանցումն Ադրբեջանի տարածք։ Վերջինս իր հետ փորձել էր փոխադրել նաև թմրանյութ։ Այս մասին հայտնող հաղորդագրությունը տեղադրվել է սահմանապահ պետական ծառայության կայքում։

Ադրբեջանցի սահմանապահներ

Ադրբեջանցի սահմանապահներ

Համաձայն դրա՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Փարսաբադ քաղաքի բնակիչ, 1983 թվականին ծնված Հուսեյնի Հուսեյն Միրջելին փորձել է հատել սահմանն Ադրբեջանի Շահսեվան գյուղի հատվածում և դա կանխել փորձող ադրբեջանցի սահմանապահներին ցույց տվել զինված դիմադրություն։

Ի վերջո, սահմանախախտին ձերբակալել են և խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերել Մագնում-200 տիպի ատրճանակ, ինչպես նաև 1 կիլոգրամ 580 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ։ Հուսեյնիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը։

Նշենք, որ պատահարներն իրանա-ադրբեջանական սահմանին չեն կրում եզակի բնույթ։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ միջադեպն ուղեկցվում է փոխհրաձգությամբ ու զոհերով։ Նմանատիպ նախորդ դեպքի մասին հայտնի դարձավ 2014-ի ապրիլի 22-ին, երբ Իրանի Արդեբիլի շրջանի սահմանամերձ հատվածում տեղի ունեցավ հարձակում իրանական սահմանակետի վրա։ Տեղացի բնակիչների վկայությամբ, զինված բախմանը զոհ էր գնացել 4 հոգի։

One response to “Զինված միջադեպ` իրանա-ադրբեջանական սահմանին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *