Ադրբեջանում զինվորականների մասնակցությամբ երկու ՃՏՊ է եղել

Հունիսի 9-ին Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Իմիշլիի շրջանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՎԱԶ-2107 ավտոմեքենան, որի ղեկին էր զինված ուժերի ենթասպա Սիրուզ Մամեդովը, բախվել է ԿամԱԶ բեռնատարին։

Այս մասին հայտնում է ադրբեջանակաան «ԱՆՍ» լրատվական գործակալությունը։ Ենթասպա Մամեդովին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հոսպիտալ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։

Զինվորականի մասնակցությամբ ևս մեկ պատահար գրանցվել է Բաքվի Գարաչուխուր բնակավայրում, որտեղ իրար են բախվել Օպել և Մերսեդես մակնիշի մեքենաները։ Օպելը վարող զինված ուժերի մայոր Ռովշան Յուսիֆովը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ ու առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո վերադարձել է իր ծառայության վայր։

Երկու դեպքի առթիվ էլ տարվում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *