Հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում Ստեփանակերտում ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին: Քննարկվել են սահմանագծում տիրող իրավիճակը,այլ հարցեր: