Նախիջևանում ռազմական բեռնատարը դարձել է 5 քաղաքացիականի մահվան պատճառ

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը շարունակում է մնալ հունիսի 11-ի ռազմական լրահոսի ուշադրության կենտրունում։ Հայտնի է դարձել, որ Նախիջևանի Քենգերլինի շրջանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար՝ ռազմական բեռնատարի մասնակցությամբ։

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, զինծառայողներ փոխադրող ԿամԱԶ բեռնատարը բախվել է մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով մահացել են մարդատարի ուղևորներից 5-ը, վնասվածքներ ստացել 2-ը։ Մահացածների թվում է նաև 1 երեխա։

Զինվորական ԿամԱԶ-ում եղած զինծառայողներից վնասվածք է ստացել 1 հոգի։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկություն, թե Նախիջևանի Լաքաթագ գյուղի շրջանում փոխհրաձգություն է ծավալվել հայկական և ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների միջև, իսկ ստեղծված դրության պատճառով տեղի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը։ Ավելի ուշ, սակայն, թե´ հայկական և թե´ ադրբեջանական ռազմական գերատեսչություններն այս տեղեկությունը հերքեցին։

2 responses to “Նախիջևանում ռազմական բեռնատարը դարձել է 5 քաղաքացիականի մահվան պատճառ

  1. Pingback: Նախիջևանի ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է ոչ թե 1, այլ 2 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Նախիջևանում ավտովթարի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ ենթասպա է մահացել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *