Նախիջևանի հետ սահմանին իրավիճակը վերահսկողության տակ է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների առավոտյան տարածած տեղեկությունը, թե Նախիջևանում փոխհրաձգություն է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, ինչի հետևանքով Լաքաթագ գյուղի բնակիչները ստիպված են եղել լքել տները։

Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին, նշել է, թե «Նախիջևանի սահմանին բախումներ են սկսվել հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչի հետևանքով էլ Լաքաթագի բնակիչները շտապ լքել են իրենց տները և տեղափոխվել ապահով վայր»։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է, հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը, բախումների և մարտերի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս հերքել է միջադեպ վերաբերյալ տեղեկությունները։

One response to “Նախիջևանի հետ սահմանին իրավիճակը վերահսկողության տակ է. ՀՀ ՊՆ

  1. Pingback: Նախիջևանում ռազմական բեռնատարը դարձել է 5 քաղաքացիականի մահվան պատճառ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *