Սահմանապահ ջոկատն իր 20-ամյակի կապակցությամբ ստացավ մարտական դրոշ

Հունիսի 10-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատում տոն էր: Զորամասի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ջոկատին տրվում էր մարտական դրոշ:

Դրոշի հանձնման կապակցությամբ զորամասում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին ներկա էին Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, վետերաններ ու հյուրեր:

Տոնական միջոցառմանը ներկա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը օրհնեց զորամասն ու անձնակազմին, շնորհավորեց մարտական դրոշ ստանալու կապակցությամբ ու խաղաղություն մաղթեց:

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանն ընթերցում է ՀՀ նախագահի հրամանը՝ 2-րդ սահմանապահ ջոկատին մարտական դրոշ հանձնելու մասին

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանն ընթերցում է ՀՀ նախագահի հրամանը՝ 2-րդ սահմանապահ ջոկատին մարտական դրոշ հանձնելու մասին

Զորամասի շարահրապարակում շարված ջոկատի, ինչպես նաև հյուրերի ու ծառայողների հարազատների ներկայությամբ Սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը, դրոշը հանձնեց զորամասին ու շնորհավորեց ջոկատի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Աբրահամյանը ջոկատի ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց ու նշեց, որ արդեն 20-ամյա ջոկատն այսուհետ էլ ավելի պատասխանատվությամբ ու պատվով կհսկի սահմանի անձեռնմխելիությունը: Գնդապետ Աբրահամյանը ներկայացրեց նաև ջոկատի անցած ուղու որոշ դրվագներ ու շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եղել են զորամասի կողքին:

Սահմանապահ ջոկատի ծառայողները հանդիսավոր երթով անցկացնում են զորամասի մարտական դրոշը

Սահմանապահ ջոկատի ծառայողները հանդիսավոր երթով անցկացնում են զորամասի մարտական դրոշը

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը պարգևատրում է սահմանապահներին

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը պարգևատրում է սահմանապահներին

Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը պատվոգիր է շնորհում սահմանապահներին

Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը պատվոգիր է շնորհում սահմանապահներին

Զորամասին իրենց շնորհավորական խոսքն ասացին և պետական ու գերատեսչական մեդալներ, պատվոգրեր ու նվերներ հանձնեցին Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը:

Ռազմինֆոյի թղթակցի հետ զրույցում վարչապետ Արա Հարությունյանը նաև շնորհավորեց սահմանապահներին ու մաղթեց, որ սահմանապահներն իրենց ողջ կյանքի ընթացքում պատվով ծառայեն ու պահեն սահմանապահի իրենց կոչումը:

Մեդալների ու պատվոգրերի հանձնումից հետո սահմանապահ ջոկատի մարտիկները ներկայացրին ցուցադրական շարային վարժաձևեր, ինչպես նաև սահմանախախտներին հայտնաբերելու, նրանց վնասազերծելու, վիրավորներին տեղափոխելու հմտությունները:

Սահմանապահները ցուցադրական շարային վարժաձևեր կատարելիս

Սահմանապահները ցուցադրական շարային վարժաձևեր կատարելիս

Սահմանապահները ցույց են տալիս սահմանախախտներին վնասազերծելու հնարքներ

Սահմանապահները ցույց են տալիս սահմանախախտներին վնասազերծելու հնարքներ

Զինծառայողները ցատկում են հրե ձողի վրայով

Զինծառայողները ցատկում են հրե ձողի վրայով

Վարժեցրած շները հաղթահարում են արգելքները

Վարժեցրած շները հաղթահարում են արգելքները

Վարժեցնողների հրամանով շները սատկած են ձևանում

Վարժեցնողների հրամանով շները սատկած են ձևանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *