Թուրքիան հանդիսավոր ներկայացրել տեղական հարվածային ուղղաթիռը, F-35 շարժիչի մասերի գործարան՝ Իզմիրում, տեղական և միջազգային զորավարժություններ.
” Թուրքիայի զինված ուժերը հանդիսավոր արարողությամբ ներկայացրել են վերջերս սպառազինության ընդունած թուրք-իտալական արտադրության T129 Atak (Աթաք) ուղղաթիռները։ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերն ապրիլի վերջին էին ստացել 9 միավորից բաղկացած ուղղաթիռների առաջին խմբաքանակը։ Ապագայում թուրքական զինուժը նախատեսում է ստանալ ևս 50 «Աթաք»։
” Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգի ազատ տնտեսական գոտում հանդիսավոր բացվել է ամերիկյան Pratt & Whitney (P&W) և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը։ Kale Pratt &Whitney գործարանում նախատեսում են արտադրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչի F135 շարժիչի մասեր։
” Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի Tiger Meet-2014 զորավարժությանը, որը նախատեսված է Դաշինքի անդամ պետությունների ռազմաօդային ուժերի համար և այս անգամ անցկացվում է Գերմանիայի տարածքում։ Վարժանքներն անց են կացվելու հունիսի 13-27 գերմանական «Ջագել» ավիաբազայում։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական կողմը զորավարժությանը ներկայանալու է 5 միավոր F-16 կործանիչներով և նրանց անձնակազմերով։
” Անգլո-իտալական AgustaWestland ուղղաթիռաշինական ընկերությունն ու թուրքական Havelsan ընկերությունը հուշագիր են ստորագրել, որով նախատեսում են համագործակցել և համատեղ ստեղծել ուղղաթիռների համար նախատեսված տարբեր տիպի վարժասարքեր։
” Թուրքիայում վարժանքներ են անցկացվել Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքմենստանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատների զինծառայողների մասնակցությամբ: Հավաքին մասնակցել են Ադրբեջանից 9, Վրաստանից և Թուրքմենստանից 1-ական զինծառայողներ:
Ռազմաշաբաթը նաև