Հունիսի 10-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքին հարակից Հաջի Զեյնալաբդին Տագիևի ավանով անցնող Սամուր-Դևիչինսկի ջրանցքում խեղդվել է 1994 թվականին ծնված զինծառայող Էլվին Ռահման օղլու Աբդուրրահմանովը։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը լուրը հաստատել է։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարարներն ու սկսել որոնողափրկարարական աշխատանքներ, ինչի արդյունքում գտել են զինծառայողի դին։
Նշենք, որ զինծառայողը զորակոչվել էր բանակ Եվլախի շրջանից։ Տարվում է նախաքննություն։