Ադրբեջանում ջրահեղձ է եղել սահմանապահ ծառայության սպան

Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության սպա՝ զինվորական կոչումով լեյտենանտ Բահթիյար Ֆազիլ օղլու Սևդիմալիևը ջրահեղձ է եղել Սաբիրաբադի շրջանի Գարագյունեյ գյուղում՝ Շիրվանի ջրատարում։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Սահմանապահ պետական ծառայությունից տեղեկությունը հաստատել են և հավելել, որ սպայի դին դեռևս չի հայտնաբերվել և այն գտնելու ու ջրից դուրս բերելու համար ներգրավվել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։

Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում հայտնի դարձած մահվան երկրորդ դեպքն է։

One response to “Ադրբեջանում ջրահեղձ է եղել սահմանապահ ծառայության սպան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *