Թուրքիան որոշել է գնել F-35 կործանիչներ, ստացել է իր երկրորդ վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը, թուրքական ռազմարդյունաբերական ընկերության ճակատագրի շուրջ, թուրքական զինուժի թվաքանակը, պատահարներ և զորավարժություններ՝
” Թուրքիայի զինված ուժերը մայիսի 2-ին «Բոինգ»ընկերությունից ստացել են թվով երկրորդ վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը (ՎՆՎՕՀ, AEW&C): Ինքնաթիռը թուրքական կողմին է հանձնվել Քոնիայի ավիաբազայում, որտեղ էլ այն պետք է տեղակայվի։ Երրորդ ՎՆՎՕՀ-ը Թուրքիան պետք է ստանա այս տարի, իսկ թվով չորրորդը, որը նաև պայմանագրով վերջինն է, 2015 թվականին։
” Թուրքիան պաշտոնապես հայտարարել է երկու միավոր հինգերորդ սերնդի F-35A կործանիչ գնելու որոշման մասին։ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը տեղեկացրել է, որ Անկարան առաջիկայում ձեռք կբերի երկու միավոր F-35 (Block-3F): Թուրքական կողմը նաև վերահաստատել է, թե իրենք նպատադրված են գնել ընդհանուր 100 միավոր F-35, ինչպես և խոսվում էր ավելի վաղ։
” Սնանկ ճանաչված BMC ընկերության համար աճուրդի եզրափակիչ փուլում մնացել է մեկ գնորդ՝ թուրքական «ԷՍ ֆինանսական ներդրումներ» ընկերությունը, որը պատկանում է գործարար Էթհեմ Սանջաքին։ Աճուրդի միակ մասնակիցը մայիսի 2-ին BMC-ն ձեռք բերելու համար վերջնական առաջարկել է 345 մլն ամերիկյան դոլար։
” Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են մայիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 676 հազար մարդ է։Ապրիլ ամսի համեմատ այս ցուցանիշը գրեթե նույնն է մնացել։
” Ներկայիս Թուրքիայի Հաքարի նահանգում տեղական արտադրության զրահափոխադրիչի (այլ տարբերակով՝ ռազմական բեռնատարի) շրջվելու հետևանքով զինծառայողներ են մահացել և վիրավորել։ Դեպքը եղել է մայիսի 5-ի երեկոյան Հաքարի նահանգի Շեմդինլի շրջանում։
” Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի կազմակերպած Trident Jaguar-2014 զորավարժությանը, որն անցկացվում է Իսպանիայում։ Վարժանքները մեկնարկել են մայիսի 2-ին և շարունակվելու են մինչ մայիսի 16-ը։
” Թուրքիան մասնակցելու է Գերմանիայում անցկացվելիք JAWTEX-2014 միջազգային զորավարժությանը, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Իտալիան, Շվեյցարիան, Հունգարիան, Նորվեգիան, Սլովենիան, Հունաստանն ու ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։ Ռազմաօդային ուժերի միջազգային զորավարժությունը մեկնարկելու է մայիսի 8-ին Գերմանիայում և շարունակվելու է մինչ մայիսի 23-ը։
” Եվ վերջում առաջարկում ենք կարդալ՝ «Թուրք-ռուսաստանյան սևծովյան մրցակցությունը՝ ղրիմյան իրադարձությունների համատեքստում» հոդվածը։
Ռազմաշաբաթները նաև