Թուրքիան հրապարակեց զինուժի թվաքանակը մայիսի 1-ի դրությամբ

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են մայիսի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 676 հազար մարդ է։Ապրիլ ամսի համեմատ այս ցուցանիշը գրեթե նույնն է մնացել։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 343 հոգի է, որից 311-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ապրիլի համեմատ գեներալների թիվը փոփոխության չի ենթարկվել։

Սպաների ընդհանուր թիվը 38 971 է, որից 32 503-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 863-ը՝ ժանդարմերիայում, 605-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը պակասել է շուրջ 30-ով։

Կրտսեր հրամանատարական կազմը 95 402 մարդ է, որից 70 502-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23 503-ը՝ ժանդարմերիայում, 1397-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես որոշակի նվազել է։

Պայմանագրային ժանդարմների թիվը 23.479 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 3186, ինչը ապրիլի համեմատ ավել է 700 հոգով:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 51 809 մարդ է, որից 41 626-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9 465-ը՝ ժանդարմերիայում, 718-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այս թիվը անկում է ապրել 100-ով նախորդ ամսվա համեմատ, թեև ապրիլին զգալի աճ էր ունեցել։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 409 911 մարդ է որից 284 453-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 126 643-ը՝ ժանդարմերիայում, 1815-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, ապրիլի 1-ի տվյալների համեմատ այս թիվն պակասել է շուրջ 400-ով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52 737 է, որից 48 348-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.489-ը՝ ժանդարմերիայում, 900-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 675 838 մարդ է (ապրիլի համեմատ՝ պակասել է շուրջ 120-ով), որից զինծառայողները 623 101-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52 737-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 34 տոկոսը, ինչը չի փոխվել ապրիլի ցուցանիշների համեմատ։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 34 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 33 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 60 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *