Ներկայիս Թուրքիայի Հաքարի նահանգում տեղական արտադրության զրահափոխադրիչի (այլ տարբերակով՝ ռազմական բեռնատարի) շրջվելու հետևանքով զինծառայողներ են մահացել և վիրավորել։
Դեպքը եղել է մայիսի 5-ի երեկոյան Հաքարի նահանգի Շեմդինլի շրջանում։ Ըստ CNNTurk-ի՝ Թուրքիայի զինված ուժերի «Քիրփի» զրահափոխադրիչը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և ընկել ձորակը։
Վթարի հետևանքով 1 զինծառայող տեղում մահացել է, ևս 2-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին, 8 զինծառայող էլ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։
Թուրքական պտական «Անադոլու» գործակալությունը նույնպես հաստատում է զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը, սակայն չի մանրամասնում, թե ինչ փոխադրամիջոց է ընկել ձորակը։
Թուրքիայի զինված ուժերը ևս հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ վթարվել է զրահապատ փոխադրամիջոց, սակայն չմանրամասնելով տեսակը։