Զրահափոխադրիչներ արտադրող թուրքական ընկերությունն աճուրդում միայն 1 գնորդ ունի

Թուրքիայում փորձում են որոշել երկրի զինված ուժերի համար «Քիրփի» զրահափոխադրիչներ արտադրող BMC ընկերության ճակատագիրը, որը սնանկ էր ճանաչվել և հանվել էր աճուրդի։

Kirpi

Kirpi

Եվ ահա աճուրդի եզրափակիչ փուլում մնացել է մեկ գնորդ՝ թուրքական «ԷՍ ֆինանսական ներդրումներ» (ES Mali Yatirim) ընկերությունը, որը պատկանում է գործարար Էթհեմ Սանջաքին։ Աճուրդի միակ մասնակիցը մայիսի 2-ին BMC-ն ձեռք բերելու համար վերջնական առաջարկել է 345 մլն ամերիկյան դոլարը, որի վերաբերյալ թուրքական կառավարությունը պետք է որոշում կայացնի, տեղեկացնում է հեղինակավոր «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում է շուրջ 455 մլն ամերիկյան դոլար։

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մաս էր կազմում «Չուքուրովահոլդինգին», աճուրդի էր դրվել ապրիլ ամսին։

Հեղինակավոր «Ջեյնս» ռազմական հանդեսի տվյալներով՝  BMC ընկերությունը ձեռք բերելու հիմնական հավակնորդներն էին չինական Jianghuai Automobile Co (JAC) և իտալական Iveco ընկերությունները, սակայն ինչպես տեսնում ենք, ներկայում միայն մեկ իրական հավակնորդ է մնացել, այն էլ՝ Թուրքիայից։

Նշենք, որ 2013-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց 2009-ին BMC ընկերության հետ կնքած պայմանագիրը, որով նախատեսվում էր թուրքական զինուժին փոխանցել 468 միավոր MRAP դասի Kirpi զրահամեքենա։ Պայմանագրի խզման պատճառը զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումներն էր։ Խոշոր պայմանագրի խզումն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունենա։

Մինչ պայմանագրի խզումը, BMC-ն թուրքական զինուժին է փոխանցել 293 զրահամեքենա, որոնք ներկայում շահագործվում են։

One response to “Զրահափոխադրիչներ արտադրող թուրքական ընկերությունն աճուրդում միայն 1 գնորդ ունի

  1. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմի նավախումբը մտել է Բաքվի նավահանգիստ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *