Թուրքիան մասնակցելու է Գերմանիայում անցկացվելիք JAWTEX-2014 միջազգային զորավարժությանը, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Իտալիան, Շվեյցարիան, Հունգարիան, Նորվեգիան, Սլովենիան, Հունաստանն ու ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։
Ռազմաօդային ուժերի միջազգային զորավարժությունը մեկնարկելու է մայիսի 8-ին Գերմանիայում և շարունակվելու է մինչ մայիսի 23-ը։ Վարժանքների նպատակն է զարգացնել մասնակից երկրների օդային ուժերի միջև համագործակցությունն ու կատարելագործել միասին աշխատելու հմտությունները։
Թուրքիան զորավարժությանը մասնակցելու է ռազմաօդային ուժերի 5 միավոր F-16 կործանիչներով, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։