Թուրքիան ստացավ երկրորդ AEW&C ինքնաթիռը

Թուրքիայի զինված ուժերը մայիսի 2-ին «Բոինգ» (անգլ՝ Boeing) ընկերությունից ստացել են թվով երկրորդ վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը (ՎՆՎՕՀ, AEW&C): Ինքնաթիռը թուրքական կողմին է հանձնվել Քոնիայի ավիաբազայում, որտեղ էլ այն պետք է տեղակայվի։

«Խաղաղության արծիվ» անունը ստացած ծրագրով երրորդ ՎՆՎՕՀ-ը Թուրքիան ամերիկյան ընկերությունից պետք է ստանա այս տարի, իսկ թվով չորրորդը, որը նաև պայմանագրով վերջինն է, 2015 թվականին։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել է «Բոինգ» ընկերությունը։

ՎՆՎՕՀ. Թուրքիայ ԶՈւ

ՎՆՎՕՀ. Թուրքիայ ԶՈւ

Առաջին ինքնաթիռը Թուրքիան երկարամյա ձգձգումներից հետո ստացել էր այս տարվա հունվարի 31-ին։

Նշենք, որ Բոինգի և Թուրքիայի միջև համապատասխան ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմել էր շուրջ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախատեսվում էր ինքնաթիռները տրամադրել դեռևս 2008 թվականին, սակայն ամերիկյան կողմը մի քանի տարի ուշացրել է դրանց փոխանցումը, ինչի համար էլ տուգանքներ է վճարել թուրքերին։

Թուրքիայի համար նախատեսված AEW&C-ները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։

2 responses to “Թուրքիան ստացավ երկրորդ AEW&C ինքնաթիռը

  1. Pingback: Թուրքիայում Պակիստանի հետ զորավարժություններ են անցկացնում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան ստացավ երրորդ AEW&C ինքնաթիռը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *