Թուրք զինծառայողները ևս մասնակցում են ՆԱՏՕ-ի Trident Jaguar զորավարժությանը

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի կազմակերպած Trident Jaguar-2014 զորավարժությանը, որն անցկացվում է Իսպանիայում։

Կադրեր Trident Jaguar  զորավարժությունից

Կադրեր Trident Jaguar զորավարժությունից

 

Վարժանքները մեկնարկել են մայիսի 2-ին և շարունակվելու են մինչ մայիսի 16-ը։

Վարժանքներ են նախատեսված ամերիկյան USS Mount Whitney (LCC 20) հրամանատարական նավի մասնակցությամբ։

Զորավարժության ընթացքում ՆԱՏՕ-ի ծովային արձագանքման ուժերը փորձելու են կատարելագործել համատեղ աշխատելու ունակությունները։

Ուշադրության կենտրոնում է լինելու համատեղ հրամանատարական կետի միջոցով աշխատանքների իրականացումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *